Սոխակը, մեղուն, ագռավը

Հարյուր տարեկան ագռավը մի օր

ծաղրում է մեղվին հարյուր օրական․

– Կյանքիդ պես կարճ կյանք ու՞մ է հարկավոր։

Իրավ եմ ասում՝

մարդ թե անասուն

այդքան կարճ կյանքով չարժե աշխարհ գան․․․

մեղվի փոխարեն սոխակը նրան

ին վարդի թփից տվեց պատասխան․

– Տեստնու՞մ ես՝ մեղուն իր գործն է անում

և պատասխանել քեզ չի կամենում։

Ա’յ դու կռավար ու չարալեզու,

լեշ կուլ տալուց զատ ի՞նչ ես արել դու։

Չափանիշ հո չէ՞ ապրած տարիքը,

այլ կյանքին տված մարդու բարիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *