1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2.Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Ջրվեժի ու առվի ջուրը հոսում է, այդպես նրանք ծափահարում են։ Ծառը քամուց շարժվում է այպես նա ծափահարում է։ Ծտերը ծլվլում են։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ծտերը ծլծվլում են։ Որովհետև ես սիրում եմ, որ ծիտիկները ծլվլում են և սիրուն երգում։
  2. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ, Աշնան քամուն են ծափահարում, Քամին է այս ծով գանձերի տերը, Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
  3. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *