Ձնեմարդը և մարդը

Կար-չկար մի մարդ, անունը չգիտենք։ Նա մի ձմեռվա օր սարքեց մի ձնեմարդ, գլխարկ դրեց և մի գազար քթի համար․

– Այս ի՜նչ գեղեցիկ ձնեմարդ է,-ասաց այդ մարդը։

Ձնեմարդը բացեց աչքերը և ասաց․

– Վա՞յ, դու ո՞վ ես։

– Ես․․․ Ես չգիտեմ ես ով եմ, ես անուն չունեմ․․․ իսկ դո՞ւ ով ես։ Մարդը պատասխանեց․

– Ես ձնեմարդն եմ,- ձնեմարդը ուրախ-ուրախ պատասխանեց։

Մարդը տխուր նայեց ձնեմարդուն և ասաց․

– Լավ է, դու անուն ունես, օրինակ ես չունեմ։

– Դե մի տխրի, ամեն ինչը լավ կլինի, կուզե՞ս ես քեզ անուն դնեմ։

– Հա՛, լավ, ինձ մի անուն դիր,-պատասխանեց մարդը շատ ուրախ։

– Արի թող քո անունը լինի․․․ Լևոն,- ուրախ ասաց ձնեմարդը։

– Լավ,- ասաց․․․ Լևոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *