Դասարանում

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը: Ջելսոմինո խաբեբաների աշխարհում հեղինակ Ջաննի Ռոդարի։
  2. Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:

Առավոտ – լուսաբաց

սանդուղք – աստիճան

պարտեզ – պարտիզակ

  1. Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները:

գեղեցիկ – տգեղ

առավոտյան – գիշերվան

վերև – ներքև

երկար – կարճ

  1. Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

Քիմք(արմատ)+ ա(հոդակապ)+ հաճ(արմատ)+ ույք(ածանց)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *