Ամռան և Գարնան հանկարծակի տեղափոխումը

Կար-չկար մի չորս քույրիկներ։ Անուններն էին Ձմեռ, Գարուն, Ամառ, ու Աշուն։ Ձմեռը ամենամեծն էր և Աշունը ամենափոքր։ Իսկ Գարունը ու Ամառը համարյա նույն տարիքի էին։ Գարունը ութ, իսկ Ամառը յոթ։ Մի անգամ նրանց մայրիկը ասաց Ձմռանը․

-Ձմեռ, վաղը քո ժամանակը անցնում է։ Ձմեռը նայեց նրա մայրիկին և ասաց․

-Այո, մայրիկ, ես գիտեմ։ Մայրիկը ժպտաց և նայեց Գարնանը․

-Իսկ վաղը քո հերթն է, պատրաստվիր։ Մայրիկն ասաց Գարնանը։

-Մայրիկ, ես չեմ կարող սպասել, շատ եմ ուզում,- Գարունը ասաց շատ ուրախ։

Ամառը նայեց Գարնանը շատ ջղայն տեսքով և ասաց իր մայրիկին․

-Մայրիկ, ես էլ եմ ուզում հենց հիմա։ Մայրիկը տխուր դեմքով նայեց Ամռանը․

-Այո, իմ սիրունս, Գարունից հետո դու ես գալիս։ Ամառը սկսեց լացել․

-Մայրիկ, բայց ես հիմա եմ ուզում,- Ամառը տխուր և ջղայն ասաց և գնաց նրա սենյակ։

Գիշերվա կեսին Ամառը տեսավ, որ նրա հայրիկը եկել էր և Ամառը գնաց իր հայրի մոտ և ասաց․

-Հայրիկ-հայրիկ, դու չե՞ս կարող ինձ ու Գարնանը տեղափոխել։ Հայրը նայեց և ասաց․

-Բայց դու նրանից փոքր ես, Դու հիմա պետք է քնես, ինչո՞ւ ես դու արթուն․

-Հայրիկ, ես ուզում եմ հենց հիմա։ Հայրը տխուր դեմքով նայեց Ամռանը․

-Ես չեմ կարող, լա՞վ, դե հիմա գնա քնի, հա՞,- ասաց հայրը։

Ամառը գնաց նորից։ Երբ իր հայրը գնաց քնելու, Ամառը գնաց իր հոր սենյակ և գնաց իր հոր գաղնիք տեղը, որտեղ նա դասավորում էր ով որտեղ է։ Ամառը տեսավ մի չորս աղջիկներ, առաջին ամենամեծ աղջիկը նման էր Ձմեռին և երկրորդը Գարունին և երրորդը նման էր նրան և ամենավերջինը նման էր Աշունին․

-Ինձ թվում է, որ սա մենք ենք,- ասաց Ամառը,- ոչ, սա ուղակի տիկնիկներ են։

Ամառը խաղալու համար դրեց նրա նման աղջկան Ձմեռից հետո և հանկարծ Ամառին և Գարունին սկսեց շատ ցավալ, նրանք երկուսով գոռացին։ Մյուս առավոտը սկսեց և սկսեց շատ ու շատ շոգ լինել ավելի շոգ, քան գարնանը։ Մայրիկը որոշեց, որ նայի հոր գաղնատեղը, երբ հանկարծ տեսավ, որ գարունը ու ամառը փոխվել են տեղերով, և այդպես էլ ոչմիբան չէր փոխվել։

Հեղինակ – Էլլա Գրիգորյան

Մայրիկ – Բնություն

Հայրիկ – Աստված

Мамин подарок

К Восьмому марта все ребята в нашем классе готовили подарки своим мамам, сестрам и бабушкам. И вели себя хорошо.

И мы с Ваней тоже решили хорошо себя вести и сделать маме подарок, но так, чтобы она пока ничего не знала. Ваня сказал, что это называется «сюрприз».

Этот сюрприз мы долго придумывали и даже подрались немного, но не очень больно, а когда придумали, у меня уже была небольшая шишка на лбу. Это Ваня нечаянно стукнул меня тарелкой.

Мы приготовили такие подарки: куклу на чайник — я сшила ей новую юбку, — купили коробку с конфетами и обвязали её самой красивой лентой. А две конфеты мы попробовали, чтобы узнать, вкусно или нет. Оказалось, очень вкусно. Ваня хотел ещё попробовать, но я не позволила. Потом мы положили все подарки на стол и стали ждать, когда придёт мама…

Когда мама зашла в комнату и увидела подарки, она очень обрадовалась, засмеялась, стала нас целовать и сказала, что мы необыкновенные дети.

А что особенного? Мы самые обыкновенные, но лучше нашей мамы никого нет.

ВОПРОСЫ

  • Кто рассказчик – мальчик или девочка? По каким словам вы это поняли? девочка
  • К какому празднику ребята готовили подарки? 8 марта
  • Что такое сюрприз? сурприз ето такое что когда ты хочеш делоть что то комута но етот человек не знает
  • Какой подарок ребята собирались подарить маме? откритко
  • Почему мама назвала детей необыкновенными? она было рада

ТВОРЧЕСКОЕ ЗАДАНИЕ

Изучите тексты поздравительных открыток для мам и бабушек. Придумайте свой текст и сделайте открытку. Разместите открытку у себя в блоге.

Любимая мама!
Поздравляю тебя с 8 марта! Желаю тебе быть здоровой и самой счастливой.
Твоя дочь,
Тамара.

Дорогая мамочка!
С Восьмым марта тебя! Пусть в твоей жизни всегда светит солнышко. Всегда улыбайся!
С любовью,
Виктор.

Бабушка, с 8 марта!
Никогда не болей и не скучай!
Целую,
Оксана.

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի