Սուտ Մայրիկը Ու Սուտ Բալիկը

Հորինի՛ր մի սուտ պատմություն կամ հեքիաթ այս վերնագրերից  մեկով՝

  • Ով այնպիսի սուտ ասի…
  • Իմ սուտը
  • Ստերի աշխարհում
  • Այլ վերնագիր…

Սուտ Մայրիկը Ու Սուտ Բալիկը

Կար-չկար մի փոքրիկ ընտանիք։ Մենակ կար մայրիկ և մի բալիկ։ Մի օր մայրիկը ասաց․

-Գնա անտառում ուտելու բան գտի, ես նայել եմ լիքը կար։

-Բայց մայրիկ, ախր ես էլ եմ նայել, բան չկար,-պատասխանեց բալիկը։

-Չէ, կա, մայրիկիդ լսի,-Մայրիկն ասաց ջղային։

Բալիկը գնաց անտառ, բան չգտավ, հետ եկավ, ասաց մայրիկին․

-Մայրիկ, դու սուտ ասեցիր, բան չկար ուտելու,-բալիկը ավելի ջղայնացավ,-Սուտասան։

-Այսի՞նք, ես նայել էի, կար։

Մայրիկը գնաց անտառ և գտավ լիքը ուտելիք, վերադարձավ և ասաց բալիկին․

-Էտ դու ամեն տե՞ղ նայեցիր։

-Այո, ամեն տեղ,-պատասխանեց բալիկը։

Մայրիկը դրեց ուտելիքը սեղանին ու ասաց․

-Չեմ հավատում։

Մյուս օրը առավոտ մայրիկը ասաց․

-Էն քո նոր մայկան հագի, դրել եմ դարակի վրա։

-Լավ, մամ․․․․․․ մամա չեմ գտնում,-ասաց բալիկը։

-Այսինքն,-ասաց մայրիկը։

Մայրիկը գնաց բալիկի սենյակը և գտավ։

-Տե՞ս, ստեղ ա, դու լավ չես նայում։

Մյուս օրը բալիկը գնաց խանութ, գնաց խանութ ու տեսավ, որ փակ էր ու գնաց տուն, մայրիկն ասաց․

-Ու՞րա ուտելիքը, էսքան ժամանակ ու՞ր էիր գնում։

-Փակ էր խանութը, չէի կարա բերեի,-պատասխանեց բալիկը։

-Հիմա կտեսնենք,-ասաց մայրիկը։

Մայրիկը գնաց խանութ, տեսավ, որ բաց էր, գնաց առավ մի քանի բան ու եկավ տուն ու ասաց․

-Տեսա՞ր, բաց էր։

One thought on “Սուտ Մայրիկը Ու Սուտ Բալիկը”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *