Կատուների աշխարհի պահվածքը

Մի օր մի մարդ գտավ երեք կատու։ Այդ մարդը մի կատվի անունը դրեց Կատու, մյուս կատվի անունը դրեց Աշխարհ, մյուս կատվի անունը դրեց պահվածք։ Հետո մտածեց մարդը․

– ․․․․․ Կատու, Աշխարհ, Պահվածք․․․․․ Կատուների Աշխարհի Պահվածքը․․․։

– Ոչ, շատ եմ մտածում։

Մարդը գնաց դուրս, էլի և էլի կատուներ էր գտնում, և այդ կատուները գնում էին մարդու տան մոտ․

– Այս ի՞նչ է կատարվում ,- ասաց մարդը։

Մարդը գնաց կատուների հետևից և տեսավ, որ բոլոր կատուները մտնում էին նրա տուն։ Երբ նա մտավ տուն, տեսավ մի մեծ քեֆ․

– Վայ մամա ջան, սա ի՞նչ է ,- ասաց մարդը։

Մարդը տեսավ, որ նա փոքրանում էր, հետո տեսավ, որ նրա մոտ կատվի ականջներ են հայտնվում, հետո նա տեսավ, որ նրա մոտ երկար պոչ էր հայտնվել։ Մարդը նայեց պատուհանից և տեսավ, որ բոլոր մարդիկ դառնում են կատուներ։ Հետո մարդու ուղեղը փոքրացավ, և նա դմբոյացավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *