Ագռավ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։


Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի  համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Ագռավները գողանում են մարդկանց իրերը:

  • Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

  • Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ  մահից հետո նոր զույգ չեն ընտրում:
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:

  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Որ սպիտակ ագռավներ կան

  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները

Շատ – քիչ

Բարձր – ցածր

Մեծ – փոքր

Արագ – դանդաղ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Ագռավները

թռչուններ

  • Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Խելացի

Միասեր

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  2. առարկա,
  3. թիվ,
  4. հատկանիշ

գործողություն:

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Բարև ձեզ ես Էլլա Գրիգորյանն եմ և ես այսօր կպատմեմ իմ ամառային ճամբարի առաջին շաբաթի մասին։ մենք մեր դասարանով գնացել էինք Մայր դպրոց և մենք Արտուր Շահնազարյանի հետ երգեցինք և պարեցինք Կոմիտաս։ Հետո մենք գնացինք նորից մեր դպրոց և մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, հետո մենք գնացինք Տերյանի այգի և քանի, որ մենք փող ունեինք մենք առանք պաղպաղակ և պոպկոռն։ Այդ միայն հետագրգիր բանն էր, որ ինձ դուր էր եկել, դրա համար հաջողություն։

1-ին փուլ

Մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ կարդացած պատմությունը – Փոքրիկ Իշխանը – Էլլա Գրիգորյանի բլոգ (edublogs.org)

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ սիրած խաղը – Roblox – Էլլա Գրիգորյանի բլոգ (edublogs.org)

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

զարմանալի պատմություն – Էլլա Գրիգորյանի բլոգ (edublogs.org)

2-րդ փուլ

Հունիսի 10

Ստուգատեսի 2-րդ փուլ՝ միասնական գրավոր աշխատանք

Աղբյուրը՝ «Խոսքի մշակույթ» բլոգ

Մայրենիի ստուգատես. Չորրորդ կետ

Կար – չկար մի մարդ, որ մարդ չէր։ Նրա անունը մարդ էր։ Եվ բոլոր կատուները թռչում էին տիեզերք, իսկ շները փորում էին ու գնում էին մինչև վերջ։ Եվ մարդը պայթեց, ծառերը չէին աճում, մարդիկ երկար էին ծնվում և կարճ էին դառնում, մարդիկ անխելք էին, իսկ կենդանիները խելոք, մարդիկ մենակ հարյուր հատ էին աշխարհում, և կենդանիները տանն էին ապրում, իսկ մարդիկ դրսում։

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Պարանի վերևի ծայրը կտրեց և ներքևի ծայրին կապեց

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս գնաց։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Պատմողական։ Մի ժամից հետո լուսնին հասա:

Բացականչական։ ― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով կարճ պարանը պրծավ, և վախեցած Մյունխհաուզենը օդում կախված մնաց՝ երկնքի և մեծ երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

հասա, բռնեցի, կտրեցի, կապեցի, չկորցրի

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փորել փոսը

Դուրս գալ — դուրս գալ փոսից

Աճեցնել — աճեցնել բակլա

Տեսնել — տեսնել լուսինը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

հիշեցի – վերհիշեցի

իսկույն – անհապաղ

Վերջիվերջո – վերջապես

Ուրախ-ուրախ – երջանիկ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

բարեբախտաբար – դժբախտաբար

երկար – կարճ

բարձրանալ – իջնել

վերև – ներքև

Կատուների աշխարհի պահվածքը

Մի օր մի մարդ գտավ երեք կատու։ Այդ մարդը մի կատվի անունը դրեց Կատու, մյուս կատվի անունը դրեց Աշխարհ, մյուս կատվի անունը դրեց պահվածք։ Հետո մտածեց մարդը․

– ․․․․․ Կատու, Աշխարհ, Պահվածք․․․․․ Կատուների Աշխարհի Պահվածքը․․․։

– Ոչ, շատ եմ մտածում։

Մարդը գնաց դուրս, էլի և էլի կատուներ էր գտնում, և այդ կատուները գնում էին մարդու տան մոտ․

– Այս ի՞նչ է կատարվում ,- ասաց մարդը։

Մարդը գնաց կատուների հետևից և տեսավ, որ բոլոր կատուները մտնում էին նրա տուն։ Երբ նա մտավ տուն, տեսավ մի մեծ քեֆ․

– Վայ մամա ջան, սա ի՞նչ է ,- ասաց մարդը։

Մարդը տեսավ, որ նա փոքրանում էր, հետո տեսավ, որ նրա մոտ կատվի ականջներ են հայտնվում, հետո նա տեսավ, որ նրա մոտ երկար պոչ էր հայտնվել։ Մարդը նայեց պատուհանից և տեսավ, որ բոլոր մարդիկ դառնում են կատուներ։ Հետո մարդու ուղեղը փոքրացավ, և նա դմբոյացավ։

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին, կարճ, թախտին, մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Կար անող մարդ

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկրի – գոյական

երկար – ածական

դերձակը – գոյական

ասում է – բայ

6. Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

պատմողական։ Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

հարձական։ -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս։

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Կամակորությունը

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Դերձակի գլուխը կտրելու փոխարեն թագավորի գլուխը կտրել

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Խելոք դերձակը