Իմ դպրոցը

Իմ դպրոցը ԱՇԽԱՐԻ ԱՄԵՆԱ ԼԱՎՆ Է և նրանից լավ չկա։ Իմ դպրոցը ունի ամենինչ որ ձեզ պետք է։ Իմ դպրոցի անունը Հյուսիսային դպրոց է։ Իմ դպրոցը շատ գեղեցիկ է և ուսուցիչները շատ լավն են։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը որովհետև նա ամենա լավն է և ՈՉՄԻ ԲԱՆ ՉԻ ՓՈԽԻ ԴԱ։

Իմ ուսուցիչը

Իմ ուսուցիչը շատ բարի է ես նրան շատ եմ սիրում նա ոչ շատ բարի է ոչ շատ չար։ Նրա անունը Կարինե է բայց ես նրան ասում եմ ընկեր Կարինե։ Նա շատ գեղեցիկ է և ես շատ եմ տխրում, որ շուտով ես գնալու եմ չորորդ դասարան։ Ես էլ նրան չեմ տեսնելու և ես չեմ ուզում որ նա գնա։ Ես նրան շատ կկարուտեմ։ Նա շատ լավ է բացատրում ամենինչը և ես շատ լավ եմ հասկանում նրան։ Նա շատ խելացի է և նա ամենինչը ճիշտ է անում։ Նրա ազգանունը Խառածյան է և նա 35 տարեկան է։

3 փաստ տիեզերքի մասին

Տիեզերքը ձեւավորվել է Մեծ պայթյունի հետ ավելի քան 13,8 միլիարդ տարի առաջ, որը բառացիորեն պարզապես մի պոտ էր, որն ընդլայնվեց՝ ձեւավորելով մեր գալակտիկաներն ու աստղերը, ինչպես մենք գիտենք։

Սա ավելի ուշ հաստատվեց Էդվին Հաբլի կողմից, ով Երկրի ընդլայնման բացահայտումն օգնեց առաջ մղելու այն գաղափարը, որ Մեծ պայթյունը մեր տիեզերքի ստեղծումն է:

Ըստ հաշվարկների՝ մեր տիեզերքը ընդլայնվում է վայրկյանում 72 կիլոմետր արագությամբ:

Նամակ Երկիր Մոլորակից

Բարև մարդիկ։ Ես գիտեմ որ ձեզանից շատերը սիրում են ծխել, բայց ինձ դա խանգարում է և իմ համար դա օգտակար չէ։ Ու ես գիտեմ, որ դուք սիրում եք նավեր, որ քշեք վրեն, բայց դա էլ է ինձ խանգարում։

Շնորհակալ եմ։ Երկիր Մոլորակից

Ստեղծված է Էլլա Գրիգորյանից։

Youtube channel (յութուբի էջը): Ella UwU Moon

Նկարը այստեղ։

Երկիր Մոլորակ

ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից  վախեցող չկա:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Զատկական երգեր

Զատկական հանելուկներ

1     .Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2.    Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Զատիկ

Զատիկ զատիկ իմ սիրունիկ,

Կգաս իմ մոտ քնքուշ զատիկ,

Չեմ համբերում այնպես եմ ուզում քեզ տեսնել,

Իմ սիրունիկ զատիկն ես դու,

Չեմ կարող, ես չեմ կարող,

Ժամանակին պետք է ես գամ,

Թէ չէ կգայի իմ տղուլիկ,

Կուզենայի ես գայի փոքրիկ տղա,

Բայց պետք է ես ժամանակին գամ,

Զատիկն է,  զատիկ,

Արի այստեղ իմ քնքուշ զատիկ,

Ուզում եմ ձու ներկեմ,

Գտնեմ ձվեր քաղցր մեջ,

Գալիս եմ ես, գալիս,

Կգամ ես համբերի,

Քեֆը կանենք, ձվեր ներկենք,

Օրը պրծնի՝ ես էլ գնամ։

ԵՍ ՈՒ ԻՄ ՓԱՓՈՒԿ Ֆրիդան

Բարև, իմ անունը Էլլա է ու ես շատ-շատ եմ սիրում իմ փափուկ խաղալիքներին,  ես նրանց մինչև վերջ կսիրեմ։ Ես ամենաշատը  չէի սիրում իմ փափուկ Ֆրիդային։ Դե՞,  սկսենք իմ պատմությունը, թե  ոնց ես սկսեցի սիրել իմ փափուկ խաղալիքներին։ Ես ու Ֆրիդան մի անգամ հանդիպեցինք։ ես իմ մայրիկին հարցրեցի․

-ՄԱՄ ԻՆՉ՞Ի ԴՈՒ ԻՆՁ ԱՅՍ ՏԻԿՆԻԿԸ ՆՎԻՐԵՑԻՐ, ԵՍ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԷԻ ՈՒԶՈՒՄ։

Բայց մայրիկս չլսեց ու չպատասխանեց։ Ես ասացի Ֆրիդային․

-Ես քեզ շատ չեմ սիրում։

Դրանից հետո  գցեցի նրան գետնին ու գնացի։ Երբ մեծացա և ես յոթ տարեկան էի հանկարծ ես սկսեցի սիրել նրան, բայց ամեն տեղ սիրել։ Անընդհատ ես գիշերները ասում էի․

-Կներես Ֆրիդա, որ ես քեզ տենց քցեցի փոքր ժամանակ։

Առավոտը իմ եղբայրը բարձրացավ իմ մահճակալին և քցեց Ֆրիդային,  բայց ես չգիտեմ ոնց բռնեցի Ֆրիդային։ Ես չեմ ասում, որ ես չէի ուզում Ֆրիդային բռնել, բայց չեմ հասկանում ՈՆՑ։ Հետո ես ու Ֆրիդան սկսեցինք ավելի լավ հասկանալ իրար և Ֆրիդան իմ համար ավելի իրականում էր և մենք սկսում էինք խոսալ իրար հետ։ Ես սկսեցի իմ բոլոր փափուկ խաղալիքների հետ խաղալ։ Այդ դրա համար ես իմ բոլոր փափուկ խաղալիքներին սիրում եմ։ Դե հաջողություն։